ՌԴ ՀԿ-ն մեղադրանք է առաջադրել Սիրիայում ռուսաստանցի օդաչուի սպանողներին
Advertisement 1000 x 90

ՌԴ ՀԿ-ն մեղադրանք է առաջադրել Սիրիայում ռուսաստանցի օդաչուի սպանողներին

Հեռակա մեղադրանք Է առաջադրվել չորս ահաբեկիչների, որոնք մասնակից են Սիրիայում ռուսաստանցի օդաչու Ռոման Ֆիլիպովի սպանությանը: Այդ մասին հաղորդում Է ՌԴ Հետաքննչական կոմիտեի կայքում:

Նշվում Է, որ հանցագործությանը մասնակից են Իբրահիմ Ռամադան ալ-Ահմադը, Մուհամեդ Ղազի ալ-Ալեյվիյուն, Աբդել Սաթար Աբդուլ Գաֆուր աս-Սիյախը եւ Աբդել Բասիթ Իբրահիմ ալ-Համուդը: Նրանք բոլորը այն ժամանակ եղել են «Ջեբհաթ ան-Նուսրայի» զինյալները, որը վերանվանվել Է «Թահրիր աշ-Շամ»:

Հետաքննությունը պարզել Է, որ 2018 թվականի փետրվարի 3-ին Սիրիայի օդային տարածքում խոցվել Է Սու-25CM ինքնաթիռը, որը վարում Էր Ֆիլիպովը: Սպան կատապուլտվել Է եւ վայրԷջք կատարել այն տեղամասում, որը գտնվում Է Սիրիայի Իդլիբի նահանգի Սավամյա բանակավայրից մեկ կիլոմետր դեպի արեւելք:

Կրակային ազդեցության արդյունքում ինքնաթիռն օդում կորածվել Է եւ ընկել այդ նույն բնակավայրի կենտրոնական մասում: ՎայրԷջք կատարելուց հետո ռուսաստանցին մարտի մեջ Է մտել ահաբեկիչների հետ: Գտնվելով զինյալներով շրջապատման մեջ՝ Ֆիլիպովն իրեն նռնակով պայթեցրել Է: Ահաբեկչական կազմակերպության անդամները, համոզվելով որ նա զոհվել Է, գողացել են նրա ԱՊՍ ատրճանակը, պաշտպանիչ սաղավարտը եւ թթվածնային դիմակը: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել Էր, որ զինծառայողները զոհվել են Իսրայելի՝ Սիրիային հասցված հարվածից հետո:



Նման նյութեր