Թայվանում հարսը խորանի առջև է կանգնել վեց կիլոմետր երկարությամբ հարսնաքողով
Advertisement 1000 x 90

Թայվանում հարսը խորանի առջև է կանգնել վեց կիլոմետր երկարությամբ հարսնաքողով

Չինացի գործարար Չժեն Յուեցայը, որը Թայվանում գլխավորում է հյուրանոցային բիզնեսի տեղական ընկերությունների մեկի տնօրենների խորհուրդը, իր դստեր համար պատրաստել է արտասովոր հարսանեկան նվեր՝ վեց կիլոմետր երկարության հասնող հարսնաքող: Ինչպես հայտնել է «Նանֆան դուշիբաո» թերթը, որպեսզի հարսը կրի զգեստապահարանի այսչափ երկար քողը, հարկ է եղել մոբիլիզացնել 560 մարդու:

Ներկայում պարզվում է՝ կարող է արդյոք գործվածքի այս վեցկիլոմետրանոց կտորը հայտնվել Գիննեսի ռեկորդների գրքում: Հարսի հոր կարծիքով՝ որը հարսնաքողի համար վճարել է ավելի քան 1 մլն յուան (ավելի քան 145 հազար դոլար), շանսեր կան:

«Չէ որ դրա վրա զուր չեն աշխատել լավագույն դիզայներները, իսկ հետո երեք ամսվա ընթացքում ձեռքով կարել վեց դերձակներ»,-ասել է ձեռնարկատերը:

Նրա խոսքով՝ այդ կերպ ինքը ցանկանում է պատմության մեջ թողնել իր դստեր «սիրո առավել նկատելի վկայությունը», որի ամուսնությունը պետք է դառնա նույնքան երկար, որքան հարսանեկան քողը:



Նման նյութեր