
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Շուշի քաղաքի փոխանցման մասին հարցը երբեք չի դրվել քննարկումներում: Ըստ նրա՝ այդ հարցն առաջացել է վերջին ռազմական գործողությունների ժամանակ:
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ապագայում, դեռևս պահպանվում է ստատուս-քվոն: Այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
«Լեռնային Ղարաբաղի հարցով համաձայնագիրը հնարավորություն է տալիս կարգավորել իրավիճակը հեռանկարում,-ընդգծել է ՌԴ ղեկավարը,-ամենակարևորն այն է, որ հաջողվել է դադարեցնել արյունահեղությունը»: