Տիկին Աննային խնդրեցի դուրս գալ հրամանատարական կետից, ինձ կանչեցին Երևան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Տիկին Աննային խնդրեցի դուրս գալ հրամանատարական կետից, ինձ կանչեցին Երևան

Հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանելով «Հրապարակ» թերթի հարցին, թե որքանո՞վ են ճիշտ այն տեղեկությունները, որ պատերազմի ժամանակ ինքը Նիկոլ Փաշինյանի տինոջը՝ Աննա Հակոբյանին խնդրել է հրամանատարական կետից դուրս գալ, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանը պատասխանեց, որ հրամանատարական կետում Աննա Հակոբյանը մոնիտորով դիտելիս է եղել ռազմական գործողությունները։

Մովսես Հակոբյանը մոտեցել է և քաղաքավարի խնդրել, որ Աննա Հակոբյանը դուրս գա հրամանատարական կետից, քանի որ մոնիտորով միշտ չէ, որ երևում են մեր զինծառայողների հաջողված գրոհները, և թեժ մարտեր են ընթանում, բացի այդ՝ հրամանատարական կետում տղամարդիկ են, որոնք հնարավոր է և պահի ազդեցության տակ հայհոյեն, և լավ կլինի, որ տիկին Աննան դուրս գա, չլսի այդ հայհոյանքները, զինծառայողներն էլ չկաշկանդվեն։ Աննա Հակոբյանը դուրս է եկել հրամանատարական կետից, այնուհետև Մովսես Հակոբյանին զանգել և կանչել են Երևան։ Հակոբյանը 4 ժամում հասել է Երևան, և ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նրան ասել է, որ իրեն հրամայվել է` Մովսես Հակոբյանին թույլ չտալ գնալ Արցախ։ Մ․ Հակոբյանը ասուլիսի ընթացքում նաև ցույց է տվել իր նամակները՝ ուղղված վարչապետին, որոնցում նա խնդրել է իրեն ուղարկել Արցախ, քանի որ անհանգիստ է, և իր սիրտը չի դիմանում, բայց այդ բոլոր նամակներն անտեսվել են։



Նման նյութեր