ԵՄ-ն անհրաժեշտ է համարում վերսկսել ԼՂ կարգավիճակի վերաբերյալ բանակցությունները
Advertisement 1000 x 90

ԵՄ-ն անհրաժեշտ է համարում վերսկսել ԼՂ կարգավիճակի վերաբերյալ բանակցությունները

Եվրոպական Միությունը կարծում է, որ անհրաժեշտ է վերսկսել ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահության ձևաչափում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ քաղաքական բանակցությունները: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«ԵՄ-ն կարծում է, որ անհրաժեշտ է վերսկսել ջանքերը հակամարտության կարգավորման, այդ թվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ուղղությամբ»,- ասված է Բորելի հայտարարությունում:

Եվրոպական Միությունը մտադիր է հետևել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնության կատարմանը:

Բորելը հայտնել է, որ ԵՄ-ն կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց անհապաղ հանել օտարերկրյա գրոհայիններին:



Նման նյութեր