
Այսօր գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի աղմկահարույց ասուլիսի ժամանակ դեպք տեղի ունեցավ, երբ 5-րդ ալիքի լրագրող Գայանե Բալայանը հարց ուղղեց գեներալին, վերջինս պատասխանելուց առաջ, նախ իր ցավակցությունը հայտնեց լրագրողին, որի հարազատ եղբայրը՝ կապիտան Սասուն Բալայանը, նոյեմբերի 5-ին հերոսաբար զոհվել է Մարտունիի պաշտպանության մարտերում:
Հիշեցնենք, որ 5-րդ ալիքի լրագրող Գայանե Բալայանը, այն լրագրողներից է, որ չնայած իր բարեխիղճ աշխատանքի, հաճախ հայտվում էր պաշտոնյաների, իշխանական գործիչների և ֆեյքերի թիրախում։
Փառք, մեր հերոսներին որոնք իրենց կյանքը զոհեցին մարտի դաշտում։