Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից
ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
Գեներալ, Արցախի հերոս, Մովսես Հակոբյանի այսօրվա բացահայտումներից հետո, նրան հրավիրել են ԱԱԾ։ Եվ սա կոչվում է պե-տու-թյուն։ Ցանկացած, նորմալ երկրում, սույն ասուլիսից հետո, ԱԱԾ-ն գործ կհարուցեր, զուտ ներկայացված փաստերի կապակցությամբ, և մինչ քննության ավարտը, վարչապետի լիազորությունները կկասեցվեին, ամենայն հավանականությամբ, շուտով նրան կալանավորելու որոշմամբ։ Բայց, մեր երկրում, նույն ԱԱԾ-ն, Ոատիկանությունը, քննչական մարմինները , իրականում վարչապետի անձնական գվարդիան են հանդիսանում և գործում են, որպես ռեպրեսիվ կառույցներ, իրականում քանդելով պետությունը։Սա, կարծում եմ գիտակցում են նաև մեր հասարակական գործիչները, որոնք բոռալով ժողովրդավարություն, իրավական պետություն հասկացությունները, այսօր , լավագույն դեպքում լռում են, կամ աջակցում բռնապետական հակումներով վարչապետին։ Այո, այս արատավոր համակարգը ժառանգվել է Սերժ Սարգսյանից, որի դեմ վերջիններս պայքարում էին։ Բայց, պարզվում է, որ նրանք պայքարում էին անձի,և ոչ արատավոր համակարգի դեմ։Իսկ որ , այդ արատավոր համակարգը այսօր գործում է ․ առավել ցինաիկաբար, քան երբևէ, կարևոր չէ։
Բայց, առավել տհաճ է, որ արժանապատիվ գեներալ Մովսես Հակոբյաի դեմ բարբաջում է մի դասալիք, որևէ սրբություն չունեցող, փաստաթղթեր կեղծող, ոմն պատգամավոր (անունը չեմ ուզում նշել, հիգենիկական նկատառումներով), այն էլ Հ1-ի եթերով, «անաչառ» լրագրող Պետրոս Ղազարյանի եթերում։ Կրթությունս թույլ չի տալիս լսել սույն հաղորդումը, բայց, զուտ այն փաստը, որ դասալիք անձը, որն իր ողջ կյանքում,բացի բանսարկություններից, այլ օգտակաար գործ չի կատաարել, իրեն իրավունք է վերապահում, քննադատել հայրենիքի նվիրյալներին։ Եվ այս ամենը հանրային կոչվող, պետական հեռուստաընկերության եթերով։
Եվ, մենք հավակնում ենք լինելու պետությու՞ն, ունենալով նման «պետական» կառույցներ՝ ԱԱԾ, Ոստիկանություն, Քննչական մարմիններ, Հ1 ։
ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
Գեներալ, Արցախի հերոս, Մովսես Հակոբյանի այսօրվա բացահայտումներից հետո, նրան հրավիրել են ԱԱԾ։ Եվ…
Опубликовано Avetik Ishkhanyan Четверг, 19 ноября 2020 г.