Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից
Ոնց եմ ամաչում ձեր փոխարեն
Ռուս եւ ռուսաստանահայ մշակույթի անվանի գործիչներ, որոնց թվում դիրիժորներ Վլադիմիր Սպիվակովն ու Թեոդոր Կուրենտզիսը, երաժիշտ Բորիս Գրեբենշիկովը և ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը, դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական մշակութային հուշարձանները, գեղարվեստական և ճարտարապետական ժառանգության հուշարձանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու եւ այդ ժառանգության միջազգային պաշտպանության համար։
Հայ մտավորականների զգալի մասը լուռ է։
Նրանք վախենում են։
Նրանք վախեցել են միշտ։ Նրանք վախեցել են բոլոր ժամանակների բոլոր նախագահներից եւ բոլոր ղեկավարներից։
Նրանք բոլոր ժամանակների ընդդիմադիրների բողոքի ակցիաներին հետեւել են իրենց խոհանոցից։
Նրանք լռել են միշտ։
Նրանք լռելու են միշտ։
Նրանք էդպիսին են։
Ահա ռուս եւ ռուսաստանահայ անվանի մտավորականների, մշակութային գործիչների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված նամակը։
Կարդացեք, հայ մտավորականներ, մի վախեցեք, օրվա իշխանությանը քննադատող բան չկա, որ անգամ կարդալը թաքուն անեք, որպեսզի մարդ չտեսնի։
«Մենք` միջազգային մշակութային հասարակության ներկայացուցիչներս եւ հասարակական գործիչներս, խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական մշակութային հուշարձանների, գեղարվեստական եւ ճարտարապետական ժառանգության հուշարձանների ճակատագրով, որոնք վտանգի տակ են եւ կարող են ոչնչացվել, ավերվել եւ վանդալիզմի ենթարկվել նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից հետո… Մենք խնդրում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին օգտագործել իր ողջ լիազորություններն ու կարողությունները՝ հուշարձանները փրկելու, հուշարձաններին անհրաժեշտ կարգավիճակ տալու եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկվելու համար»:
Հ. Գ. Թուրք վանդալները այսօր ավիրեցին Շուշիի Կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին:
Ոնց եմ ամաչում ձեր փոխարեն
Ռուս եւ ռուսաստանահայ մշակույթի անվանի գործիչներ, որոնց թվում դիրիժորներ Վլադիմիր…
Опубликовано Naira Zohrabyan Четверг, 19 ноября 2020 г.