
Արայիկ Հարությունյանի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնից հրաժարականի լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Ինչպես «Արմենպրես»–ին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել. նա սովորականի պես աշխատավայրում է, շարունակում է կատարել իր պարտականությունները։