Նոյեմբերի 16-ին գնացի Արցախ տղայիս տեսակցության։ Ֆեյսբուքյան անվերջանալի էջը չի հերիքի կիսվելու ձեզ հետ իմ տեսածով և տպավորություններով։ Կորցրած տարածքներով,ավիրված քաղաքներով… Կլինեմ կարճ ու կոնկրետ։ Ուղարկեք շտապ արձակուրդի բոլոր ժամկետային ծառայողներին։
Այն անտիսանիտարական վիճակը, որի մասին լսել էի, բայց սեփական աչքերով տեսնելը ուղակի ահավոր էր։ Տղերքի սարսափելի հոգեբանական վիճակը, երբ իմանում են մեկի հայրն է եկել ու տղերքի կարոտած հայացքը՝ կարողա իմն է…. Իրենց հայացքը…
Մի տեղ (շենք) բոլորին բերել են,ոչ հոսանք կա, ոչ ջուր, ոչ քնելու տեղ։ Այս ցրտին գետնին են քնում իրար կպած, որ մի քիչ տաք լինի։ Հիմա կլինեն մարդիկ կասեն պատերազմից հետո ի՞նչ էիր ուզում։
Քանի որ անմարդկային վիճակ է, և դեռ անգամ պատկերացում չունեն ինչպես են լուծելու հարյուրավոր հարցեր, տղերքին թող ուղարկեն տուն, խումբ-խումբ, ուղարկեն արձակուրդի։ Պաշտոնյաններն էլ իրար միս ուտելու փոխարեն, զբաղվեն իրենց գործով։
Մութ ու ցուրտ տարբերակը հիմա վերադարձել է Արցախ։ Շատ բան կա անելու։
Հիմա անհապաղ պետք է տղերքին տներով ուղարկեն։
Հարգելի պաշտոնյաններ ո՞վ պետք է դրանով զբաղվի։
Դուք երեխա ունե՞ք, Ձեր մեջ Մարդ մնացե՞լ է, Աստված կա՞ ձեր սրտում։
Եթե կա, շտապ լուծեք այս հարցը։
Հ.Գ. Այն զինծառայողների ծնողները, ովքեր գնալու են տեսակցության իրենց երեխաներին խորհուրդ եմ տալիս, որպեսզի ձեզ ուղեկցի տեղի բնակիչ, քանի որ հեշտությամբ կարող եք գերևարվել։
Աշոտ Խոյեցյանի ֆեյսբուքյան էջից
Նոյեմբերի 16 ին գնացի Արցախ տղայիս տեսակցության։Ֆեյսբուքյան անվերջանալի էջը չի հերիքի կիսվելու ձեզ հետ իմ տեսածով և…
Опубликовано Ашотом Хоецяном Четверг, 19 ноября 2020 г.