Գաբրիել Բալայանը ևս հրաժեշտ կտա պաշտոնին. կադրային փոփոխությունները շարունակվելու են. armdaily.am
Advertisement 1000 x 90

Գաբրիել Բալայանը ևս հրաժեշտ կտա պաշտոնին. կադրային փոփոխությունները շարունակվելու են. armdaily.am

Կադրային փոփոխությունները շարունակվում են։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր ճանապարհային քարտես և նշել, որ դրա իրագործման համար կառավարության կազմում փոփոխություններ եմ իրականացնում։ Փոփոխությունները վերաբերում են ոչ միայն նախարարներին, այլ նաև փոխնախարարներին ու առանցքային պաշտոններ զբաղեցնող այլ անձանց։

ArmDaily.am-ի տեղեկություններով պաշտոնին հրաժեշտ կտա նաև Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ վարչապետի նախօրեին հրապարակած «ճանապարհային քարտեզի» ութերորդ կետը, որը վերաբերում է Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատմանն ու բարեփոխումների մեկնարկին, պաշտպանական գերատեսչությունը, որը թերևս ամենամեծ մեղսակցությունն ունի տեղի ունեցածի մեջ, այս կազմով չի կարող ձեռնամուխ լինել այդ աշխատանքին: Բաբաջանյանը նաև նշեց, որ չեն կարող կլանային, կոռուպցիոն, մաֆիոզ կապերով կաշկանդված պետական կարևորագույն պաշտոններ զբաղեցնող մարդիկ զբաղվեն այս կարևորագույն աշխատանքով։ Դրան արձագանքեց Գաբրիել Բալայանը և նրանց միջև վիճաբանություն սկսվեց։ Գաբրիել Բալայանը Լենա Նազարյանին խնդրեց «կարգի հրավիրել» Արման Բաբաջանյանին: Ինչին ի պատասխան Բաբաջանյանը արձագանքեց. «Չափերդ ճանաչի»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկությամբ դիմել է նախագահին՝ ՊՆ Դավիթ Տոնոյանին պաշտոնից ազատելու համար։

Սպասվում է նաև ԱՆ Արսեն Թորոսյանի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի, ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանի հրաժարականները։

Արդեն իրենց պաշտոններին հրաժեշտ են տվել ԱԻՆ Ֆելիքս Ցոլակյանը և ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը։

armdaily.am



Նման նյութեր