Mediaport Telegram-ալիքը սկանդալային փաստեր է ներկայացրել Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանի մասին։
«1996 թ.-ից ԱԳՆ-ում աշխատող Այվազյանն դիվանագիտական կորպուսի թերևս ամենահեղինակազուրկ կադրերից է:
Նա Արգենտինայում ՀՀ դեսպան է նշանակվել բարերար Էդուրարդո Էռնեկյանին քծնելու և այդ պահին գործող դեսպանի դեմ վարկաբեկիչ զեկուցագրեր գրելու արդյունքում, որոնք հետագայում մոռացել է ջնջել համակարգչից՝ ծաղրի առարկա դառնալով ԱԳՆ-ում:
Դեսպան եղած ժամանակ Արա Այվազյանը զբաղվել է դիվանագիտական պետհամարանիշներով մեքենաների առքուվաճառքով, բայց սա նրա կենսագրության ամենախայտառակ դրվագը չէ: Ապրիլի 23-ին՝ Ցեղասպանության տարելիցի նախօրեին, նա, ընդունելով Արգենտինայում Թուրքիայի դեսպանի հրավերը, առանց որևէ մեկին պահելու, գնացել է Թուրքիայի դեսպանի հետ գինի խմելու և մեկնարկած ջահերով երթի պատճառով տևական ժամանակ չի կարողացել դուրս գալ Թուրքիայի դեսպանատնից:
Մեկ այլ խայտառակ դրվագ էլ կա. Արա Այվազյանի վարորդը հափշտակել է ՀՀ դեսպանության սեյֆում եղած կանխիկ դրամական միջոցները ու թեև բոլորը գիտեին նրա գտնվելու վայրը, սակայն ոչինչ չձեռնարկվեց հանցագործին պատժելու համար, քանի որ նա Ավյազյանների ընտանիքի մտերիմն էր:
Նա բացարձակ չի տիրապետում ղարաբաղյան բանակցությունների ո՛չ պատմությանը, ո՛չ էլ ընթացքին:
Անդրադարձ կա նաև նախօրենին Նիկոլ Փաշինյանի կողմից արտգործնախարար նշանակված Արա Այվազյանին:
Ըստ Իսպանալեզու «Laseptima» պարբերականի՝ 2008 թվականի հունվար ամսին հրապարակած «Դիվանագիտական կոնտրաբանդա» վերնագրով նյութի՝ Արա Այվազյանը տարբեր երկրների` ինչպես օրինակ Նիգերիա, Պակիստան, Չիլի, Մարոկկո, Բոլիվիա, Բելառուս շուրջ 13 դիվանագետների հետ ներքաշված է եղել թանկարժեք մեքենաների առք ու վաճառքի, դրանք սեփականաշնորհելու և հարկային պարտավորությունները թաքցնելու գործողություններով զուգորդված կոնտրաբանդայի կազմում: Պարբերականը հատուկ շեշտել է, որ ներգրավված դիվանագետները հանցավոր սխեման իրագործելիս միտումնավոր օգտվել են իրենց դիվանագիատական անձեռնմխելիությունից»,- գրում է տելեգրամյան ալիքը:
https://t.me/mediaport2020/497