Ճակատագրական լուսանկար. Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարը հրաժարական է տվել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ճակատագրական լուսանկար. Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարը հրաժարական է տվել

Քիչ առաջ աշխատանքից ազատման դիմում է գրել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար Սահակ Ասատրյանը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում անձամբ է հայտնել։

դե բարի ախորժակ

Опубликовано Anzhela Elibegova Пятница, 20 ноября 2020 г.

«Այսօր տեղի է ունեցել մի միջադեպ, որում ես խախտել եմ համայնքային ծառաության կարգապահական կանոնները»,- գրել է Ասատրյանն ու նշել՝ մանրամասնել չի ցանկանում։ Նա շնորհակալություն է հայտնել իր թիմին, բնակիչներին ու ղեկավարությանը։
Նշենք, որ ժամեր առաջ Սահակ Ասատրյանը Facebook-ի իր էջում լուսանկար էր հրապարակել իր աշխատասենյակից։ Լուսանկարները, սակայն, ներկայացնում էր աշխատակազմի ղեկավարի ոչ թե աշխատանքը, այլ՝ ընկերների հետ հացկերույթը։ Լուսանկարում Սահակ Ասատրյանը երկու ընկերների հետ է, աշխատասեղանն էլ ծանրաբեռնված է խորովածով ու խմիչքով։
«Պատերազմից հետո ախպերներով առաջին անգամ հանդիպեցինք»,- այսպես էր մակագրել լուսանկարը Ասատրյանը։

Լուսանկարը մի շարք քննադատությունների է արժանացել։ Մասնավորապես, նշվում էր, թե այսքան մեծ թվով զոհերի դեպքում լուսանկարն ու նման պահվածքը վիրավորում են մարդկանց զգացմունքները։

armeniasputnik.am