«Եռաբլուրից դուրս գալուց․․․». Հրանտ Սարկիսով
Advertisement 1000 x 90

«Եռաբլուրից դուրս գալուց․․․». Հրանտ Սարկիսով

Եռաբլուրից դուրս գալուց․․․

Իմ ողջ կյանքում, երբ դուրս էի գալիս Եռաբլուրից՝ մշտապես հպարտություն եմ զգացել, մեջքս ուղիղ, գլուխս բարձր եմ դուրս եկել Պանթեոնից։ Իսկ առիթը մեկն էր։ Եռաբլուրում էին ննջում հանուն Հայաստան ընկած քաջերը, ում արյամբ էր գծված պետական սահմանը, ովքեր ազատագրել էին բուն հայկական հողեր։ Ովքեր Հաղթել էին։

Մի քանի օր առաջ, առաջին անգամ, ինչ սկսել ու ավարտվել էր Արցախյան երկորդ պատերազմը, գնացի Եռաբլուր։ Գնացի ուշ, գնացի ընկերոջս հյուր։ Դժվար գտա ուր պետք է գնամ, բայց գտա։ Չեմ էլ հիշում, թե որքան մնացի, կորցրել էի ժամի ու տեւողության զգացումը։ Չէի ճանաչում Եռաբլուրը, էս ինչ զուլում եկավ մեր գլխին, էս ինչ զուլում բերեցիք մեր գլխին։

Ընկերս ընկավ Շուշիի համար մղվող մարտերում։ Այն Շուշիի, որը գրչի մի հարվածով փոխանցվեվ հակառակորդին։ Այն Շուշիի, որտեղ այլեւս չեն հնչելու Եկեղեցու զանգերը, այն Շուշիի, որտեղ լսվելու է մոլլայի ոռնոցը։ Ընկերս չէր ընկել սրա համար, սա մեզ պարտադրեցին օրվա իշխանությունները։ Ու չգաք, չասեք, լոլո չկարդաք, թե բա եթե չստորագրեր սենց կամ նենց կլիներ։ Գյուլնազ տատի հեքիաթները ձեր թոռներին կպատմեք։

Քիչ թե շատ մնալուց հետո դուրս էի գալիս Եռաբլուրից։ Չկար հպարտության զգացումը, մեջքս կոտրված, գլուխս կախ։ Ինձ պատվազուրկ էի զգում։ Հպարտ էի, որ իմ հայրենակիցները պատվով կատարել էին իրենց առջեւ դրված մարտական խնդիրները, կռվել էին իրապես առյուծների նման, սակյան ստոր ճիվաղը գրչի մեկ հարվածով զրոյացրեց մեր քաջերի կատարածը։

#ՉեքՄարսելու

#ԹքեմՁերԵրեսին

Հրանտ Սարկիսովի էջից:

Եռաբլուրից դուրս գալուց․․․

Իմ ողջ կյանքում, երբ դուրս էի գալիս Եռաբլուրից՝ մշտապես հպարտություն եմ զգացել, մեջքս ուղիղ,…

Опубликовано Grant A. Sarkisow Пятница, 20 ноября 2020 г.



Նման նյութեր