Նիկոլ Փաշինյանը չի սիրում այս ժողովրդին, նա քրոնիկ սուտասան է,-հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը:
Արթուր Վանեցյանը պատմեց, որ երբ 2 տարի առաջ Իջևան քաղաքում բողոքի ակցիաներ էին կազմակերպել անտառից փայտ կտրողները, այդ ժամանակ Փաշինյանը զանգահարել է իրեն և նախկին ոստիկանապետին ու պահանջել ջարդել ցուցարարներին.
«Նիկոլ Փաշինյանը, տեսնելով որ մարդկանց մի խումբ բողոքում է, հերթական հիստերիկ նոպայի մեջ զանգեց ինձ և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ասաց՝«ես ուզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրեք բոլորին», – այսօր հանրահավաքում պատմել է Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ Փաշինյանը ոչ թե սիրում, այլ ատում է իր ժողովրդին։