Այսօր Ազատության հրապարակում ռազմական բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանն իր ելույթի ժամանակ անդրադարձավ մեկ դրվագի, որն առնչվում էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ:
Դիմելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին, Տարոն Տոնոյաննը հիշեցրեց. «Հովիկ Աղազարյան հոկտեմբերի 2-ին եկել էիր մոտս, բժշկական պարագաներով Երևանից ինձ արկղեր էին ուղարկել, մեքենայից իջեցրեց, մի քանի բան մնաց մեքենայում, հարցրեցի՝ բա սա ո՞ւր ես տանելու, ասաց՝ Ջեբրայիլ եմ տանելու: Ընկեր, ասի, ի՞նչ Ջեբրայիլ, Ջեբրայիլը արդեն հանձնած է, ասաց՝ ի՞նչ ես խոսում Ջեբրայիլը մեր ձեռքում է, զանգեց «իմքայլականներից» իմացավ, որ Ջեբրայիլը մեր ձեռքում է և, իհարկե, չգնաց»:
Տարոն Տոնոյանն ասաց, որ Հովիկ Աղազարյանը միայնակ չի եղել, նրա հետ մեկ անձ է եղել, որը վերջերս Կառավարության դիմաց հաջակցության ակցիա էր անում ու պաշտպանում Նիկոլ Պաշինյանին:
«Մի հատ էլ «կասկայով թմբլիկ ախպեր կար հետը, ով Արարատի մարզպետարանում է աշխատում, վերջում Հովիկ Աղազարյանը փախցրեց դասալիք «շան տղուն» բերեց Երևան: Փաստերով եմ խոսում, թող կանչեն պատասխանը տամ: Մի-երկու օր առաջ այդ «դասալիք էշը», ներեցեք, կառավարության մոտ կանգնած իր նման մի քանի թափթփուկներով պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին»,-ասաց նա:
Տարոն Տոնոյանն ասաց, որ իշխանությունը մեզ պատրաստում են հետագա պարտությունների: