Երկուսուկես տարի Նիկոլ Փաշինյանը մեր երկիրը պահել է ստի ու կեղծիքի մեջ, կեղծել է ամեն բան ու այս ամենի վերջնարդյունքը մենք տեսանք 44 օրյա պատերազմի ընթացքում, երբ ամեն օր ասում էին՝ հաղթելու ենք, բայց մի գիշերվա մեջ թաքուն ստորագրվեց հայոց պատմության մեջ ամենախայտառակ կապիտուլյացիոն պայմանագիրը. Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ նշեց ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:
«Այս ամբողջ ընթացքում բոլորիս ասել են, որ ունենք փայլուն հարաբերություններ ռազմավարական դաշնակցի հետ, որը պետք է շարունակեր երկրի ղեկավարը, իսկ ի՞նչ էր անում ինքը՝ամեն անգամ ՌԴ այց կատարելուց առաջ կարծես դիտմամբ լուրջ պրոբլեմ էր ստեղծում Գազպրոմի, Երկաթուղու հետ, գործեր էին հարուցվում, գործեր, որոնց ավարտը այդպես էլ պարզ չդառավ: Նա ասում էր՝ Ռուսաստանը ստիպված է հաշվի նստելու ներկայիս իրողությունների հետ: Նիկոլ՝ Ռուսաստանի Դաշնությունը մեր միակ բարեկամն է դարեր ի վեր, եթե դու դա չես հասկացել, քո փոքրիկ ուղեղի մեջ ինքնիշխանություն էիր խաղում, ու կործանեցիր մեր երկիրը: Հայտնի ճշմարտություն կա՝ բաժանիր, որ տիրես, մեզ բաժանեց սևերի ու սպիտակների, որպեսզի Արցախին տիրեն ու հանձնեն թշնամուն: Մեզ հիմա էլ են բաժանում՝ հանրապետականների, դաշնակցակնների, նիկոլականների , լևոնականների, մենք բոլորս հայ ենք, ձեր ժողովուրդն ենք, ձեր քաղաքացիներն ենք»,- նշեց նա:
Մխիթարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ պետք է իրականացնի տնտեսական հեղափոխություն, միլիարդավոր դոլարների ներդրում, սակայն ոչինչ չի իրականացրել, չհասկանալով, որ երկրի առաջնահերթությունը Արցախի հարցի կարգավորումն է. «Մարդկանց ամեն առավոտ սնում էիր, որ մինչև ԱԺ ում չունեն մեծամասնութուն միլիարդավոր ներդրում չի լինելու, մինչև ՍԴ ում չլինի նոր դատավոր՝ ներգաղթ չի լինելու, այդ ամեն ինչը ասելուց առաջ, ասեիր՝ մինչև Արցախի հարցը չլուծենք և 10-15 տարվա կտրվածքով խաղաղություն չհաստատվի, ոչ միլիարդավոր դոլարների ներդրում է լինելու, ոչ ներգաղթ, ոչ էլ տնտեսական հեղափոխություն, իսկ դու դա չես արել»: