Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը վերահաստատել է Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման և խորացման ուղղությունը: Այս մասին Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Հայաստանի ղեկավարությունը վերահաստատել է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման և խորացման ուղղությունը: Մենք մեր այցը գնահատում ենք, որպես Հայաստանում հասարակության կայունությունն ապահովելու ուղղությամբ գործադրվող ջանքերին ՌԴ նախագահի աջակցության հաստատում, և, որպես մեր օժանդակության դրսևորում այն ուղու, որը Հայաստանի ղեկավարությունը` վարչապետը, նախագահը, պաշտպանում են՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը պահպանելու համար, ինչը հնարավորություն է տվել դադարեցնել արյունահեղությունը և անցնել խաղաղ գործընթացների»,- ասաց Լավրովը: