COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվն անցել է 58 միլիոնից. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
Advertisement 1000 x 90

COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվն անցել է 58 միլիոնից. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 58 մլն 55 հազարը:

Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 1 մլն 380 հազարից: Ապաքինվել է ավելի քան 40 միլիոն 240 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 12 մլն 277 հազար 24 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 260 հազար 312 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 9 մլն 53 հազար 919-ի, մահերինը՝ 132 հազար 795-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 6 մլն 20 հազար 164 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 168 հազար 662 մարդ: Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ֆրանսիան առանձնանում է 2 մլն 109 հազար 170 դեպքով: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ֆրանսիայում մահացել է 48 հազար 265 մարդ: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ կա կորոնավիրուսի 2 մլն 64 հազար 748 հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 35 հազար 778 մարդ:

Վարակվածների թվով տասնյակում են Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Արգենտինան, Իտալիան և Կոլումբիան:

Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 841 հազար 308 վարակվածության ընդհանուր, 44 հազար 327 մահվան դեպքով: Թուրքիան 25-րդ տեղում է: Այստեղ կա կորոնավիրուսով վարակվածության 435 հազար 273 հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 12 հազար 84 մարդ: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 100 հազար 684-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 927 մարդ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 220 երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա):



Նման նյութեր