Երեք հիմնական միֆ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Երեք հիմնական միֆ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին. armeniasputnik.am

Մոսկվայում անցկացվում է «Նյուրնբերգի դասերը» միջազգային գիտագործնական համաժողովը, որը կազմակերպել է «Ռոսսիա սեգոդնյա» ՄՏԳ-ն։ Քննարկման գլխավոր թեման հետևյալն է․ ինչո՞ւ են ժամանակակից հանրության շրջանակում այդքան շատ կեղծիքներ հայտնվել Երկրորդ համաշխարհայինի մասին և արդյո՞ք հնարավոր է դիմակայել դրանց։ Չէ՞ որ պատմությունը խեղաթյուրող և նացիզմի դեմ հաղթանակի գործում խորհրդային զինվորների ավանդը նսեմացնող հրապարակումները հայտնվում են հիմնականում սոցիալական ցանցերում, իսկ դրանք շատ դժվար է վերահսկել։

Այնուամենայնիվ, դրա դեմ հնարավոր է պայքարել, կարծում են մեդիաոլորտի մասնագետները։ Սակայն դրա համար պետք է հասկանալ պատերազմի մասին երեք գլխավոր միֆերը։

Միֆ այն մասին, որ հաղթանակը ԱՄՆ-ի շնորհիվ էր

«Կեղծարարության փորձեր, խոսակցություններ, որ պատերազմում Ամերիկան է հաղթել, նախկինում էլ են եղել, միայն թե այն ժամանակ լկտիության մակարդակն ավելի ցածր էր»,-կարծում է գերմանացի գրող, «Antispiegel» կայքի ղեկավար Թոմաս Ռյոպերը,-«Առաջ գոնե ասում էին, որ ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ն դաշնակիցներ են եղել, որ ամենամեծ կորուստները կրել է հենց արևելյան ռազմաճակատը։ Իսկ հիմա խորհրդային զինվորներին ավելի ու ավելի հաճախ են օկուպանտներ անվանում, իսկ ամերիկացիները, պարզվում է, շոկոլադով էին եկել Գերմանիա»։

Ռյոպերի կարծիքով՝ պատմության աղվաղմանը շատ են նպաստում եվրոպական ԶԼՄ-ները, այդ թվում՝ գերմանական պարբերականները։ Նա հիշեցնում է, որ գերմանական «Der Spiegel» ամսագիրը սոցցանցերում հրապարակում էր արել այն մասին, որ Օսվենցիումի համակենտրոնացման ճամբարը ազատագրել են ամերիկացիները։ Ավելի ուշ, քննադատությունների տարափից հետո, պարբերականը հայտարարել էր, որ «սխալ» է թույլ տվել և ուղղել էր հրապարակումը։ Հիմա այնտեղ ասվում է, որ «Աուշվից» համակենտրոնացման ճամբարը ազատագրել է Կարմիր բանակը։

Մասնագետներն առաջարկում են դատապարտել պատմության ցանկացած խեղաթյուրում։ Այդպես, «Der Spiegel»-ի հրապարակմանը ուշադրություն հրավիրեցին գերմանալեզու օգտատերերերի մեկնաբանությունները, որոնք համարում էին, որ պաշտպանում են ոչ միայն իրական փաստը, այլև Աուշվիցում զոհված 1,4 միլիոն մարդկանց հիշատակը;

Միֆ այն մասին, որ նոր սերունդն անտարբեր է այդ պատերազմի նկատմամբ

Կարծիք կա, որ երիտասարդներն ավելի ու ավելի քիչ են հետաքրքրվում Երկրորդ համաշխարհային պատերազմի թեմայով։ Սակայն դա այդպես չէ, կարծում է Russia Today-ի լրագրող Մարիա Բուտինան և օրինակ է բերում «Անմահ գնդի» երթը. եթե նախկինում Ռուսաստանի սահմաններից դուրս այդ ակցիային մասնակցում էր ընդամենը 39 երկիր, ընդամենը մի քանի տարում նրանց թիվը հասավ 115-ի:

«Ուստի կարևոր է աջակցել մեր հայրենակիցներին, նրանք պատմական հիշողության պաշտպաններն են, խաղաղության և համագործակցության գաղափարներն իրականացնողները, արտերկրում Ռուսաստանի քաղաքացիների աջակցությունն ու հենարանը»,-ասում է Բուտինան։

Այն մարդկանց թիվը, ովքեր ցանկանում են ճշմարտությունն իմանալ պատերազմի մասին, աճում է նաև մերձավոր արտերկրում, կարծում են ֆորումի խոսնակները։ Դրա ապացույցը ռուսաստանցի Սերգեյ Միրոշնիչենկոյի կամավորական աշխատանքն է, ով աշխատանքից ազատ ժամանակ թարգմանում է Նյուրնբերգյան գործընթացի սղագրությունները և Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ կապված այլ փաստաթղթեր:

Վերջերս համացանցում նաև նոր կայք է հայտնվել՝ «Nuremberg Media»-ն, որը պատմում է Նյուրնբերգյան ռազմական դատարանի մասին։ Նախագծի ստեղծողները «Ռոսսիա Սեգոդնյա» ՄՏԳ-ն է և «Sputnik» գործակալությունը։

Խոսելով պատերազմի մասին, պետք է փաստեր ներկայացնել, համոզված են «Նյուրնբերգի դասերը» համաժողովի մասնակիցները։ Մարդիկ, ովքեր հայտարարում են, թե կոմունիզմն ու նացիզմը նույն բանն են, կորցնում են իրենց բոլոր փաստարկները՝ ծանոթանալով զանգվածային ստերիլիզացման գաղափարին։ Այս նախագիծը առաջարկել է գերմանացի բժիշկ Ադոլֆ Պոկորնին՝ 1941թ․-ի հոկտեմբերի իր նամակում՝ պնդելով, որ «թշնամին պետք է լինի ոչ միայն պարտված, այլեւ՝ ոչնչացված»։

Այդ նպատակով Պոկորնին առաջարկում էր ստերիլիզացնել «3 միլիոն բանտարկյալ-բոլշևիկներին, որոնց պետք է զրկել բազմանալու հնարավորությունից»։ Բժշկի կարծիքով՝ դա անելուց հետո գերիներին կարելի էր մինչև կյանքի վերջ օգտագործել որպես աշխատուժ և փորձարկման հաջող արդյունքի դեպքում նախատեսվում էր ճիշտ նույն կերպ վարվել ԽՍՀՄ մնացած բնակչության հետ՝ Հիտլերի հաղթանակի դեպքում։

Ֆեյքերը ինտերնետի՞ շնորհիվ են հայտնվել

Իրականում կեղծ նորությունները միշտ էլ գոյություն են ունեցել, կարծում է լրագրող և «Թվային պատմություն» YouTube-ալիքի հեղինակ Եգոր Յակովլևը։ Եվ չնայած համացանցի շնորհիվ ֆեյքերը արագ են տարածվում տեղեկատվական դաշտում, դրանց մակարդակը բավական ընկել է։ 19-րդ դարում, օրինակ, պատմական մոլորությունները շատ ավելի ստեղծագործաբար էին հորինում։

1817թ․-ին չեխ բանաստեղծ Վացլավ Գանկան հայտնեց, որ Կրալե Դվուր քաղաքի եկեղեցում ձեռագիր է հայտնաբերել՝ հնագույն էպոս այն մասին, թե ինչպես են չեխերը 1242թ․-ին ջարդել․․․ թաթար-մոնղոլներին։ Շատ չեխեր հավատացին լեգենդին։ Բանաստեղծի սուտը հաջողվեց բացահայտել միայն 70 տարի անց՝ դատարանի միջոցով։

Եվս մեկ հայտնի ֆեյք 1939թ․-ին հրապարակել էր ֆրանսիական «Havas» տեղեկատվական գործակալությունը։ Այն պնդում էր, որ Իոսիֆ Ստալինն ուզում էր գրավել Լեհաստանը և անգամ տարածում էր ճառը, որը գեներալիսիմուսը իբրև թե արտասանել էր քաղբյուրոյում ի աջակցություն Գերմանիայի՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմի նախաշեմին։

Ապացուցել, որ «Havas» գործակալության հրապարակած ճառը կեղծիք է, արդեն պատերազմից հետո կարողացան բրիտանացի և գերմանացի գիտնականները։

armeniasputnik.am