Forbes ամսագիրը կազմել է աշխարհի ամենաբաձր վարձատրվող մոդելների ցուցակը։ Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդել է ճանաչվել բրազիլուհի Ժիզել Բունդխենը։ Նրա եկամուտը 2015թվականին հունիսի 1-ից 2016-ի հունիսի 1 կազմել է 30.5 մլն դոլար։ Վարկանիշի առաջին հորիզոնականը նա զբաղեցնում է 2012 թվականից՝ շնորհիվ առաջատար բրենդների հետ գովազդային պայմանագրերի։
Երկրորդ տեղում է բրազիլուհի Ադրիանա Լիման, որը նշված ժամանակահատվածում աշխատել է 10.5 մլն դոլար։ Ամերիկուհիներ Քենդալ Ջեններն ու Կարլի Քլոսը կիսել են երրորդ հորիզոնականը։ Նրանց եկամուտը կազմել է 10 մլն դոլար։
Այնուհետև գալիս են մոդելներ Ջիջի Հադիդը, Ռոուզի Հանթինգթոն-Ուայթլին, որոնցից յուրաքանչյուրի եկամուտը գնահատվում է 9 մլն դոլար, ինչպես նաև Կարա Դելևինը (8.5 մլն դոլար), Քենդիս Սվեյնփոլն ու Լյու Վենը (7 մլն դոլար) և Միրանդա Քերը (6 մլն դոլար)։