Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտնում է 2-րդ կարգի դրական արյան անհրաժեշտության մասին:
«Հարգելի հայրենակիցներ, շտապ անհրաժեշտ է A (II) RH+ (2-րդ կարգի դրական արյուն): Խնդրում ենք արյան նշված կարգն ունեցող անձնանց մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ՝ մինչև ժամը 13:00: Մանրամասների համար կարող եք զանգահարել 010-28-38-23 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բացարձակ հակացուցումներն են՝ վարակիչ հիվանդությունները (ՄԻԱՎ-վարակակրություն, վիրուսային հեպատիտներ, երբևէ լաբորատոր դրական պատասխան վիրուսային հեպատիտների նկատմամբ, սիֆիլիսի, բնածին կամ ձեռքբերովի, տուբերկուլյոզի բոլոր ձևերը, բրուցելյոզ և այլն), սիրտ-անոթային, նյարդային, շնչառական, մարսողական համակարգերի մի շարք հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, արյան հիվանդությունները և այլն:
Նշվում է, որ բացի մշտական հակացուցումներից, արյունատվության բացառման համար հիմք են հանդիսանում նաև հետևյալ ռիսկային խմբերին պատկանող անձիք` նույնասեռականները, մարմնավաճառները, կալանավայրերում գտնվող անձիք, վիրուսային հեպատիտներով հիվանդների և վարակակիրների, ՁԻԱՀ-ով հիվանդների և ՄԻԱՎ-վարակակիրների ընտանիքի անդամներ: