Հուսիթները հայտարարել են սաուդյան Saudi Aramco նավթագազային ընկերության վրա գրոհի մասին
Advertisement 1000 x 90

Հուսիթները հայտարարել են սաուդյան Saudi Aramco նավթագազային ընկերության վրա գրոհի մասին

Եմենի ապստամբ հուսիթները հայտարարել են, որ հրթիռ են արձակել Կարմիր ծովում սաուդյան Ջիդա քաղաքի Saudi Aramco նավթագազային ընկերության վրա եւ խոստացել են շարունակել այդպիսի գործողությունները: Այդ հաղորդագրությունը հայտնվել Է հուսիթների ռազմական ներկայացուցչի Twitter-ում:

Նա Սաուդյան Արաբիայում աշխատող ընկերություններին առաջարկել Է զգուշություն դրսեւորել:

2014 թվականին հուսիթները նվաճել են Եմենի մայրաքաղաք Սանան եւ երկրի հյուսիսի մեծ մասը:

2014 թվականի օգոստոսից Եմենում շարունակվում Է դիմակայությունը կառավարական ուժերի ու հուսիթների միջեւ: 2015 թվականի մարտին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան միջամտել Է հակամարտությանը՝ նպատակ ունենալով վերականգնել Եմենի նախագահ Աբդ-Ռաբու Մանսուր Հադիդի կառավարության իշխանությունը: Եմենի Իրավունքի ու զարգացման կենտրոնների տվյալների համաձայն, 2015 թվականի գարնանից Եմենում սպանվել են 10 հազարից ավելի խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ գրեթե 2,4 հազար երեխաներ եւ շուրջ 2 հազար կանայք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Նման նյութեր