Հաստատվել է COVID-19-ի 485 նոր դեպք, ապաքինվել է 1009 քաղաքացի
Advertisement 1000 x 90

Հաստատվել է COVID-19-ի 485 նոր դեպք, ապաքինվել է 1009 քաղաքացի

Հայաստանում նոյեմբերի 23-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 126 709 դեպք, որոնցից 95 099-ն` առողջացած, 1 976-ը` մահվան ելքով:

Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 29 131 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 488 393 թեստավորում:

Այսպիսով` նոյեմբերի 22-ին կատարվել է 1 305 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 485 նոր դեպք: Ունենք 1 009 առողջացած և 24 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 503 է: