Ծրագրավորողի աշխատանքը (17 տոկոս) գլխավորել Է Ռուսաստանում ամենապատվաբեր մասնագիտությունների թոփը, երկրորդ տեղում տնօրենի եւ թոփ-մենեջերի մասնագիտությունն Է (13 տոկոս), երրորդ հորիզոնականը կիսել են նախագահի, ինժեների եւ բժշկի մասնագիտությունները (4-ական տոկոս): Այդ մասին վկայում Է HeadHunter-ի հետազոտությունը, որի տվյալներն ստացել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Հետազոտությունը ցույց Է տվել, որ պատգամավորները եւ պետական ծառայողները զբաղեցնում են չորրորդ հորիզոնականը (3 տոկոս): Առավել անպատվաբեր մասնագիտությունների ցուցակը գլխավորում են հավաքարարի (17 տոկոս), վաճառողի եւ գանձապահի (13 տոկոս), դռնապանի (12 տոկոս), ուսուցչի (4 տոկոս) մասնագիտությունները: Հետազոտությունը ցույց Է տվել, որ քաղաքացիների մեծամասնության համար մասնագիտության պատվաբեր լինելը որոշում Է աշխատավարձի մեծությունը (74 տոկոս), երկրորդ տեղում հայտնվել Է այն տարբերակը, որ պատվաբեր մասնագիտությունը հարգանք Է վայելում հասարակության մեջ (58 տոկոս), երրորդում այն տարբերակն Է, որ այդ աշխատանքը մեծ օգուտ Է բերում հասարակությանը (51 տոկոս): Ուսումնասիրությունն անցկացվել Է 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչեւ 15-ը՝ 4 հազար 184 քաղաքացիների շրջանում: