
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով անհետ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Պաշտպանության նախարարության դիմաց:
Նրանք պահանջում են քայլեր ձեռնարկել անհետ կորած իրենց հարազատներին գտնելու ուղղությամբ:
Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նրանց հորդորեց վաղը խորհրդարանում մասնակցել այս թեմայով քննարկմանը:
«Այսօր կառավարությունում քննարկվելու են նմանատիպ բոլոր հարցերի լուծման ուղիները: Առաջարկում եմ վաղն ընտրեք ձեր միջից 15-20 հոգի, Ազգային ժողով կգան Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարները, կներկայացնեն այս հարցի լուծումները, հետագայում իրենց գործիքակազմը կներկայացնեն նաև Կարմիր խաչի ու ռուսական զորքի ներկայացուցիչները»,- ասաց Քոչարյանը: