Նիժնի Նովգորոդ քաղաքում 2021թ.-ի հունիսին կտեղադրվի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կիսանդրին, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Արձանի հեղինակ Միքայել Սողոյանի խոսքով՝ կիսանդրին կտեղադրվի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրվա կապակցությամբ հունիսի 6-ին։ Կիսանդրու բացմամբ կսկսվեն Նիժնի Նովգորոդի 800-ամյակին նվիրված տոնակատարությունները։
«Ծրագրում ենք կիսանդրին տեղադրել դպրոցի տարածքում, հիմա որոշում ենք տեղը։ Կարծում եմ՝ այն կներգրվվի ընդհանուր անսամբլի մեջ, դպրոցի կողքին փոքրիկ պուրակ կա, որը ծրագրվում է բարեկարգել»,- նշել է Նիժնի Նովգորոդի ադմինիաստրացիայի ղեկավարի տեղակալը։