ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ նոյեմբերի 23-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 2.10 դրամով և կազմել 505.32 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.40 դրամով և կազմել 600.12 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.06 դրամով և կազմել 6.66 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 7.59 դրամով և կազմել 675.56 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 423.53 դրամով և կազմել 30473.4 դրամ: Արծաթի գինն աճել է 4.62 դրամով և կազմել 392.59 դրամ: Պլատինի գինն աճել է 258.69 դրամով և կազմել 15531.57 դրամ: