«Տիեզերքում միշտ և ամեն ինչ արդար է»
Advertisement 1000 x 90

«Տիեզերքում միշտ և ամեն ինչ արդար է»

Տիեզերքում միշտ և ամեն ինչ արդար է։

Սա ինձ համար ապացուցման կարիք չունեցող պնդում է։ Բազմիցս համոզվել եմ դրանում։

Պատերազմի առաջին իսկ օրվանից մտքումս մի միտք էր պտտվում՝ Աստված իմ, Տիեզերք իմ օգնիր մեզ հաղթել չարին։

Եվ ես համոզված էի, որ այդպես էլ լինելու է, քանի որ Տիեզերքը միշտ արդար է։

Պարտությունը շոկային էր։

Բայց շոկը հաղթահարելուց հետո հասկացա, որ Տիեզերքը շարունակում է մեզ օգնել հաղթել չարին, ուղղակի մենք դեռ չենք հասկացել, թե որն է այդ չարը։ Իսկ այս պարտությունը դա հասկանալու համար Տիեզերքի կողմից մեզ ուղարկված հետթական շանսն է։

Չարը տվյալ դեպքում, ոչ թե թուրքն է, այլ՝

Մեր անկարգապահությունը,

Մեր անկազմակերպվածությունը,

Մեր տգիտությունը,

Մեր մեծամտությունը,

Մեր ծուլությունը,

Մեր էգոիզմը,

Մեր վախերը,

Մեր լսելու ունակության բացակայությունը,

Մեր վերլուծական մտքի տոտալ բացակայությունը,

Մեր տրամաբանության անտրամաբանական իրատեսությունից զուրկ ինքնավստահությունը,

ԵՎ ամենակարևորը՝

Մեր անհարգալից և անհանդուրժող վերաբերմունքը բնության և դիմացինի նկատմամբ։ Այն դիմացինի, որի հետ ամեն օր առընչվում ենք։ Ում հետ 2 բառ անգամ ունակ չենք փոխանակել առանց վիճաբանելու։ Ատելության ու տոտալ անվստահության մթնորոլրտը ուղղակի խեղդում է մեզ։

Եվ այսպիսով արձանագրում ենք իրական չարին և սկսում ենք տիեզերական պայքարը նրա դեմ։ Այսինքն մեր արատների դեմ։

Հիմա ինչպե՞ս պայքարել արատների դեմ։

Շատ պարզ տրամաբանությամբ՝ արթնացնելով և զարգացնելով մեր առաքինությունները՝

Մեր կարգապահությունը,

Մեր կազմակերպվածությունը,

Մեր գրագիտությունը,

Մեր համեստությունը,

Մեր աշխատասիրությունը,

Մեր մարդասիրությունը,

Մեր համարձակությունը,

Մեր լսելու ունակությունը,

Մեր վերլուծական միտքը,

Մեր տրամաբանական, թեկուզ և ռոմանտիկ իրատեսությունը,

Եվ ամենակարևորը՝

Մեր հարգալից և հանդուրժող վերաբերմունքը բնության և դիմացինի նկատմամբ։ Այն դիմացինի, որի հետ ամեն օր առընչվում ենք։ Ում հետ բոլոր քննարկումների ժամանակ վայելում ենք լսելու և լսվելու բերկրանքը։ Արդյունքում սիրո և վստահության մթնորոլրտը ուղղակի հրաշքներ է գործելու։

Տիեզերքն արդար է։

#ՄիշտԴեպիՎեր

Տիգրան Արեգունու էջից:

Տիեզերքում միշտ և ամեն ինչ արդար է։

Սա ինձ համար ապացուցման կարիք չունեցող պնդում է։ Բազմիցս համոզվել եմ…

Опубликовано Տիգրան Արեգունի Понедельник, 23 ноября 2020 г.



Նման նյութեր