«Նիկոլը քաղաքական դիակ է, բայց ոչ մի բարոյական ու քաղաքական ազդեցության չի ենթարկվում, նրան հնարավոր է միայն մեխանիկական ճանապարհով քերել աթոռից». Աղասի Ենոքյան
Advertisement 1000 x 90

«Նիկոլը քաղաքական դիակ է, բայց ոչ մի բարոյական ու քաղաքական ազդեցության չի ենթարկվում, նրան հնարավոր է միայն մեխանիկական ճանապարհով քերել աթոռից». Աղասի Ենոքյան

Հների խոսքերից մի պատմություն եմ հիշում։ Ասում էին․«Մեր ժամանակվա գ7-երը կարգին գ7-եր էին, հիմիկվաններին թվում ա, թե մի հատ լվացվում են, անցնում ա»։

Նիկոլը սուտ է ասում, թե իրեն մեղավոր է համարում։ Մի երկու օր անցավ, արդեն եկեղեցի է գնում, ինչ-որ գործարան, կառավարության նիստ, կարծես ոչինչ էլ չի եղել։ Ներկայացրել է անկապ ճանապարհային քարտեզ ու մի կողմ քաշվել։ Ցավոք, կոնկրետ գյուղերի քարտեզագրման, հայ-ադրբեջանական սահմանի որոշման, գերիների որոնման, փոխանակման եւ այլ աշխատանքները չեն կարող կամավորներն անել, պարզապես այդ ֆունկցիաները պետության ֆունկցիաներ են եւ այդ պատճառով էլ չեն իրականացվում, քանի որ, ինչպես հայտնի է, պետություն չկա։

Իրեն մեղավոր համարող Նիկոլն անգամ չի էլ հասկանում, որ եթե ուզում է մնալ իր պաշտոնին, գոնե հիմա պետք է սկսի աշխատել։ Չեք հավատա, բայց որ այսպես շարունակվի, նա շուտով էլի կսկսի հաթաթաներ տալ ու ուրիշ մեղավորներ նշանակել, կարծես ոչինչ էլ չէր եղել։ Իր թերթում կրկին սկսել են գրել, որ էլի ինչ-որ տեղ լավ ասֆալտ են արել։

Կարող եք հարյուր հազարանոց հանրավաք անել, կարող եք բոլոր փողոցները փակել ու հիմնարկները կանգնեցնել, դա չի ազդի Նիկոլի վրա, նա չունի բարոյական արգելակներ ու ամոթի զգացում։ Ինտրիգ չկա՞, նա պատրաստ է ծեծել տալ իր մոտիկ ընկերոջը՝ Արարատ Միրզոյանին, փող չկա՞, պատրաստ է գողանալ այն մանչուկի կոպեկները, որը փողոցում ընկույզ էր վաճառում, որ գումարը նվիրաբերի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Նա պատրաստ է հարյուր հազարավոր հեկտարներ կորցնել, հազարավոր կյանքեր զոհաբերել, միայն թե կպած մնա աթոռին։

Նիկոլի արժեքները շատ պարզ են․ իր խանձած խոզը, որ առաջ Ղարաբաղից էին բերում, հիմա Իջեւանից կբերեն, իր քաշած արաղը, իր բյուջեն ու իր աթոռը։

Նիկոլը քաղաքական դիակ է, բայց ոչ մի բարոյական ու քաղաքական ազդեցության չի ենթարկվում, նրան հնարավոր է միայն մեխանիկական ճանապարհով քերել աթոռից։

Աղասի Ենոքյանի էջից:

Հների խոսքերից մի պատմություն եմ հիշում։ Ասում էին․ «Մեր ժամանակվա գ7-երը կարգին գ7-եր էին, հիմիկվաններին թվում ա, թե մի…

Опубликовано Aghasi Yenokyan Понедельник, 23 ноября 2020 г.



Նման նյութեր