«Իմքայլական իշխանությունը Հայաստանի պատմության ամենաամբարտավան, երեսպաշտ, հղփացած ու մեծամտացած, ինչպես նաև բարոյական բոլոր նորմերը տրորած ռեժիմն է»
Advertisement 1000 x 90

«Իմքայլական իշխանությունը Հայաստանի պատմության ամենաամբարտավան, երեսպաշտ, հղփացած ու մեծամտացած, ինչպես նաև բարոյական բոլոր նորմերը տրորած ռեժիմն է»

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ես ընդհանրապես նեղացկոտ չեմ, բայց ոչ վաղ անցյալում տեղի ունեցած մի դրվագից շատ էի վիրավորվել։ Մի փոխնարար ընկեր ունեի, որը ինչ-որ մասնագիտական հարցով խնդրել էր օգնել։ Ես իհարկե սիրով համաձայնել էի, բայց հետո իմացա, որ նախարարը հորդորել էր փոխնախարարին հեռու մնալ ինձնից, որևէ հարցով չհամագործակցել, քանի որ ես վարկաբեկված եմ՝ նկատի ունենալով 2018 թ․-ի հայտնի սկանդալը։

Ահագին ժամանակ է անցել այդ միջադեպից և կյանքը ցույց տվեց, թե ով է վարկաբեկվածը, այդ նախարարը (պաշտոնաթող) վախենում և ամաչում է տանից դուրս գալ, իսկ ես ամբողջ օրը զբոսնում եմ Երևանում։

Էս պատմությունը ինքս ինձ արժևորելու համար չեմ պատմում, պարզապես ուզում եմ շեշտադրել այն փաստը, որ իմքայլական իշխանությունը Հայաստանի պատմության ամենաամբարտավան, երեսպաշտ, հղփացած ու մեծամտացած, ինչպես նաև բարոյական բոլոր նորմերը տրորած ռեժիմն է։ Գոնե ինձ համար, վստահ եմ նաև՝ հանրության համար, որը դեռևս չի ընկալել կատարվածի ողջ էությունը»։



Նման նյութեր