Բիոնսեի մայրն ինստագրամի էջում է տեղադրել մոնտաժված տեսանյութ՝ հայաստանյան բողոքի ակցիայից (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Բիոնսեի մայրն ինստագրամի էջում է տեղադրել մոնտաժված տեսանյութ՝ հայաստանյան բողոքի ակցիայից

Նոյեմբերի 20-ին, երբ Երևանի կենտրոնական փողոցներում քաղաքացիները փակում էին փողոցների երթևեկելի հատվածները՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի մոտից դիմակավորված ուժայինները բերման ենթարկեցին նաև ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին։

Բերման ենթարկելու տեսանյութը շատ արագ, անհայտ աղբյուրների կողմից մոնտաժվեց և համացանցում տարածվեց «I believe I can fly» (Ես հավատում եմ, որ կարող եմ թռչել) միջազգային հայտնի հիթի ուղեկցությամբ:

Իսկ օրեր անց այն արդեն տեղ գտավ աշխարհահռչակ երգչուհի Բիոնսեի մոր՝ Թինա Նոուլզի 2.8 միլիոն հետևորդ ունեցող ինստագրամի էջում` «Տղամարդը երգում է «I believe I can fly», մինչ ոստիկանները նրան տանում են» վերտառությամբ:

https://www.instagram.com/p/CH0ydXbDGcn/?fbclid=IwAR1bX5Az1opWBrTNTdb3ZHnVuQ1xso9mmrkSqgOlgQT_dJnha-2zXncVcbY