Ճշմարիտ հերոսները նրանք են, որ անտեսելով պատերազմի մռայլն ու պատերազմից հետո տեղի ունեցող քաոսը, ամուր կանգնած իրենց վեհ առաքելությունն են շարունակում:
Նրանց օրերն էլ իրենց նման հերոսական են, ազնիվ ու պարզ, խորը՝ լի հայրենասիրությամբ, եղբայրական մեծ սիրով ու չհուսահատվելու հավատով ու տոկունությամբ:
«Նրանք կանգանած են մահվան առջև, և մահվան առջև կյանքն այլ երանգներ է ստանում, այլ կերպ է իմաստավորվում, նրանք կյանքի իսկական ընկերներն են՝ մահվան դեմ կռիվ տվող, մենք իրավունք չունենք մոռանալ նրանց, – ասում է Վարդան Պետրոսյանը: – «Մեր կյանքի իսկական երաշխավորները նրանք են. գիտե՞ք՝ ինչքան խելոք են խոսում, որքան համով են կատակում, որքա Նրանց ընկերությունն ուրիշ է, ուրախությունն ուրիշ է, նրանց՝ մի փոքր հաց ուտելն ուրիշ է , նրանց սուրճ խմելն ուրիշ է»:
Չի կարելի լքել նրանց. նրանք են մեր պատմությունը կերտում, նրանք են մեզ պահում, մենք իրավունք չունենք լինել թույլ թիկունք:
Միգուցե ճակատամարտը վերջացավ, բայց պատերազմը շարունակվում է:
Գուցե նրանք չգիտեն՝ ինչ հերոսներ են իրենք, բայց մենք էլ հո գիտե՞նք»:
Տեսանյութի հեղինակներ՝
Արտյոմ Սարիբեկյան
ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ՏԱՐԱԾԵԼԻՍ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՆՇԵԼ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐԸ
Vartan Petrossian Վարդան Պետրոսյան
Hayk Petrosyan
Անգին Խաչատրյան
Gevorg Abovyan