Վարազդատ Կարապետյանը կմեկնի Չինաստան
Advertisement 1000 x 90

Վարազդատ Կարապետյանը կմեկնի Չինաստան

Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։

«Սիրելի՛ ընկերներ, այսօր պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել։

Դեկտեմբերի 4- ից ստանձնում եմ Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչի պարտականությունները։ Այժմ, առավել քան երբևէ Հայաստանին պետք են նոր կապեր, շուկաներ, հնարավորություններ, նոր ներդրումներ։ Առաջիկայում գործարարներին կներկայացնեմ մեր համատեղ գործողությունների հաջորդականությունը։ Գեղարքունիքի սիրելի՛ ժողովուրդ, ձեզ հուզող խնդիրներն ու հարցերը շարունակեք ուղարկել ինձ։ Կաշխատեմ հնարավորինս նպաստել դրանց լուծմանը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել էր նա։

ԱՐՄԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ