Սիոնիստական ռեժիմը փոխել է Ադրբեջանի մոտ գտնվող իսրայելական ԱԹՍ-ների կոդերը. parstoday.com
Advertisement 1000 x 90

Սիոնիստական ռեժիմը փոխել է Ադրբեջանի մոտ գտնվող իսրայելական ԱԹՍ-ների կոդերը. parstoday.com

WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմը փոխել է Ադրբեջանի մոտ գտնվող իսրայելական ԱԹՍ-ների կոդերը, որոնք պարզ էին դարձել Հայաստանի համար և այդպիսով մեծ հարված հասցրել Հայաստանին:

Պեգովն ասել է.«Իսրայելը նոր սպառազինություն փորձարկեց Ղարաբաղի պատերազմում և ավելացրեց զենքի վաճառքն Ադրբեջանին: Այդպիսով Իսրայելը ֆինանսական մեծ շահեր ունեցով և Իրանին սպառնալու համար անհրաժեշտ զենքը փոխադրեց Ադրբեջան»:

WarGonzo նախագծի հեղինակը նշել է, որ նկատի առնելով Ադրբեջանի կարիքը, Իսրայելը սովորականից ավելի բարձր գներով վաճառեց իր ԱԹՍ-ները:

«Պատերազմի խափնաշփոթ վիճակը չարաշահելով, Իսրայելը նոր զենքեր փոխադրեց Ադրբեջան, որոնք չկիրառվեցին այդ պատերազմում, և երևի թե դրանք տեղակայվել են այդ տարածքում, ապագայում տեղի ունեցող ցանկացած պատերազմում Իրանին սպառնալու համար»,-ասել է WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը :

Նա նշել է, որ պատերազմում Հայաստանի ձախողելու գլխավոր պատճառներից մեկն այն էր, որ Իսրայելը փոխել էր իր ԱԹՍ-ների կոդերը, որոնք արդեն հայտնի էին դարձել Հայաստանի համար:

Հատկանշական է, որ վերջին ամիսների ընթացքում, պարզ էր դարձել, որ Իսրայելը իր երկրում դեսպանություն բացելու հարցով Փաշինյանի կառավարությանը համոզելու համար Հայաստանին էր տրամադրել Ադրբեջանին վաճառված որոշ սպառազինությունների կոդերը: Ղարաբաղի պատերազմի ընթացքում այդ կոդերը փոխելով Սիոնիստական ռեժիմը ծանր հարված պատճառեց Հայաստանին:

parstoday.com



Նման նյութեր