Ընդգծելով տարածաշրջանային սպառնալիքների դիմաց ցամաքուժի պատրաստվածությունը, Իրանի բանակի ռազմացամաքային ուժերի հրամանատարն ասել է.«Ցամաքուժը մշտապես հետևելով տարածաշրջանի իրադարձություններին, իր պաշտպանական ուժն ամրապնդում էըստ սպառնալիքների»:
Անդրադառնալով Զոլֆաղար-99 զորավարժության ընթացքում ցամաքուժի դերակատարությանը, բրիգադային գեներալ Քյումարս Հեյդարին հավելել է.«Այս զորավարժության ընթացքում ցամաքուժը կարողացավ մեծ հաջողություններ արձանագրել և հասնել նախանշված նպատակներին»:
Երեք օր տևողությամբ Իրանի ծովուժի, օդուժի ու ցամաքուժի ստորաբաժանումների մասնակցությամբ երեք օր տևած «Զոլֆաղար 99» համատեղ զորավարժությունը տեղի ունեցավ Մակրանի ափամերձ, Հորմուզի նեղուցի արևելյան հատվածի, Օման ծովի և Հնդկական օվկիանոսի երկու միլիոն քառակուսի կիլոմետր տարածքի ջրերում:
Իրանի բանակի ռազմացամաքային ուժերի հրամանատարը հավելել է.«Առաջին անգամ ցամաքուժի ծովային ու ցամաքային մարդատարները զորավարժության ընթացքում սպառազինվեցին, որպեսզի ցամաքային մարտերում պատասխանելու և մանևերլու կարողություն ունենան»: