Թբիլիսիի Խորավա փողոցի եռահարկ տանը բռնկած հրդեհից զոհվել Է երկու մարդ: Այդ մասին «Sputnuk Գրուզիա»-ին հաղորդել են Արտակարգ իրադրության ծառայությունում:
Ծառայության տեղեկատվության համաձայն, հրդեհի հետեւանքով այրվել Է եռահարկ տան երկրորդ հարկը: Միջադեպի վայրում մոբիլիզոցվել Է հրշեջ-փրկարարների յոթ բրիգադ:
Մինչ այդ կրակը տեղայնացվել Է: Այրված բնակարանում հրշեջները հայտնաբերել են երկու մարդու մարմին:
Ականատեսների խոսքով՝ հրդեհն առաջացել Է առավոտյան մոտավորապես 7:30-ին:
Առայժմ հայտնի չԷ, թե ինչն Է դարձել բռնկման պատճառը: