«Փաշինյանին աջակցող քաղաքական թիմի, համակիրների այն հայտարարությունները, որ այս ամենի համար պատասխանատու են նաև նախկինները, բանակը, պահեստազորայինները, սփյուռքը․․․ փաստորեն, ըստ վարչապետի, չի համապատասխանում իրականությանը։
Այստեղ կա մեկ մեղավորը, մեկ պատասխանատու և այդ մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է»,- գրել է Աբրահամյանը ու հարց բարձրացրել՝ «եթե դրա միակ պատասխանատուն դու ես ու դա խոստովանում ես, որքան էլ որ իմ համար տարօրինակ է, ապա ինչու ուղղակի չես հեռանում»։
«Չկա՞ կողքդ ինչ որ մարդ, ով դա քեզ կհուշի․ Նիկոլ, դա առաջին հերթին քեզ է պետք, հասկացի։
Ո՞նց չես պատկերացնում, որ հազարավոր մարդկանց կորստի, Արցախի մեծ մասը հանձնող մարդն ուղղակի չի կարող մնալ իր աթոռին։
Որքան ուշացնում ես, այնքան վիճակդ վատացնում ես։ Թող գնա»,- գրել է Աբրահամյանը: