Էսօր ինչպես միշտ Հանրապետության Հրապարակով տուն էի քայլում ու անկեղծ կասեմ՝ Հրապարակով անցնելիս կարելիա խելագարվել։ Էս խեղճ ալեհեր մարդիկ անհույս դեմքով կանգնած Հանրապետության Հրապարակում աղերսում են գոնե ԴՆԹ սարք տրամադրի Կառավարությունը, որ իրենց երեխաների դիերը իդենտիֆիկացնեն, գոնե Դիերն են ուզում։
Ուզում ես հատ-հատ մոտենաս բոլորին մի հույս տաս, բայց ի՞նչ հույս տաս , երբ գերագույնը Արցախում զինվոր կորցրած ծնողների հետ ոստիկանական պատերովա շփվում, երբ մենք էսքան ջանք ենք դնում գերիների վերադարձի համար , իսկ Ադրբեջանում ըստ ստացվող լուրերի պատրաստվում են իրենց շքերթին ցուցադրել նաև հայ գերիներին։ Երբ ՀՀ ղեկավարը Համաձայնագիրա ստորագրել, որում գերիների վերադարձի ժամկետի մասին խոսք չկա։
Մի տարիքով մարդ կար մեջները հետը զրուցեցի, պատմում էր բարձրաձայն , որ իրեն էստեղ ասում են տղան զոհվածա, մինչդեռ «թուրքը» զանգել է որդու հեռախոսից և ասել՝ «որդիդ այլևս քոնը չի, իմնա»։ Ու այս մարդուն չեն հավատում,որ տղայի հեռախոսից զանգել են։Ո՞նց մնաս ադեկվատ, ո՞նց չխելագարվեն այս մարդիկ։ Սա իսկական մղձավանջա, որի հետ ոչ մի սարսափ ֆիլմ ունակ չէ մրցել։ Ես չեմ ուզում ապրել էսպիսի իրականությունում։
Աբգար Քլյանի էջից:
Էսօր ինչպես միշտ Հանրապետության Հրապարակով տուն էի քայլում ու անկեղծ կասեմ՝ Հրապարակով անցնելիս կարելիա խելագարվել։ Էս…
Опубликовано Abgar Klyan Четверг, 26 ноября 2020 г.