
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Ստեփանակերտում էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման աշխատանքները գրեթե ավարտվել են։
«Ռուս խաղաղապահների աջակցությամբ Ստեփանակերտում շարունակվում է խաղաղ կյանքի վերադարձը։ Քաղաքի էլեկտրամատակարարումն արդեն իսկ 95-97 տոկոսով վերականգնվել է։ Վերականգնվել է նաև քաղաքային էլեկտրակայանի աշխատանքը»,–ասված է հաղորդագրության մեջ։
ՌԴ պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինվորականները վերանորոգման աշխատանքներ իրականացնող վայրերում են ստուգումներ անցկացրել։ Ստուգել են նաև երկու դպրոցների շենքերը, որտեղ մոտ ժամանակներս կվերսկսվեն դասերը։