ՀԿԵ–ն Երևանում ջերմային էլեկտրակայանի կառուցման համար խոշոր ծավալի բեռներ է փոխադրել
Advertisement 1000 x 90

ՀԿԵ–ն Երևանում ջերմային էլեկտրակայանի կառուցման համար խոշոր ծավալի բեռներ է փոխադրել

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանում ջերմային էլեկտրակայանի կառուցման ծրագրի իրականացման համար նախատեսված խոշոր ծավալաչափի բեռների փոխադրումը կատարվել է: Մասնավորապես, կազմակերպվել և իրականացվել է 564,5 տոննա ընդհանուր քաշով խոշոր չափի ծանր սարքավորումների փոխադրումը:

«ՀԿԵ-ն լուրջ փորձ է կուտակել բարդ` խոշոր ծավալաչափի և ծանրաքարշ բեռների տեղափոխման ոլորտում։ Ներկայումս ընկերությունն ունի ցանկացած բարդության բեռների փոխադրման հնարավորություն, այդ թվում մուլտիմոդալ ձևաչափով», – ասել է ընկերության Ֆիրմային տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի պետ Սերգեյ Դորոխինը:

Բեռների ամենածանր միավորը՝ 205,5 տոննա քաշ ունեցող գազային տուրբինը, ինչպես նաև տուրբինի գեներատորը (170 տոննա) և տրանսֆորմատորը (189 տոննա), Վրաստանի Փոթի նավահանգստից տեղափոխվել է Երևանի երկաթուղային կայարան: ՀԿԵ-ն տրամադրել էր փոխադրումների ծառայությունների համալիր, որը ներառում է բեռնաթափման համար հարթակի և պահեստային տերմինալների տրամադրումը, անվտանգության ապահովումը և այլն։

armeniasputnik.am