Aysor.am-ը գրում է.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր հեռուստաուղերձում հայտարարեց, որ իրեն քննադատողները «ներհայաստանյան հանրահայտ խմբեր են արտաքին ուժերին համընթաց» և «մեր ազգային հպարտության ու արժանապատվության խոցերը բորբոքելը դարձրել են իրենց հիմնական անելիքը»։
Փաշինյանի այս հայտարարությունն Aysor.am-ը խնդրեց մեկնաբանել Արթուր Վանեցյանին, որի գրլխավորած «Հայրենիք» կուսակցությունը ևս վարչապետին քննադատողներից է:
«Պարզ է չէ՞, թե հեռուստաուղերձի անվան տակ ինչով է Նիկոլ Փաշինյանը զբաղված այս օրերին, երբ անհետ կորածների, գերիների ծնողները խելագարվում են՝ որևէ հստակ լուր ու պատասխան չունենալով։ Նիկոլ Փաշինյանի տխրահռչակ հեռուստաուղերձը ևս մեկ անգամ ի ցույց դրեց նրա թշվառ վիճակն ու ավարտված քաղաքական ապագան և ևս մեկ անգամ ապացուցեց այն, ինչ բազմաթիվ անգամներ եմ ասել։ Նիկոլ Փաշինյանն անհույս ստախոս է, անպատասխանատու և իր խոսքի արժեքը չգիտակցող մարդ։ 2.5 տարի քաղաքական շոուներ բեմադրող, հանրությանը ստով կերակրած, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը տապալած, երկիրը պատերազմի հասցրած, իսկ հետո հայրենիքի մի զգալի հատվածը վատնած մարդն այսօր իրեն թույլ է տալիս ազգային հպարտության ու արժանապատվության խոցեր բորբոքելուց խոսել՝ չընդունելով դրանում անձամբ իր մեղքն ու պատասխանատվությունը, ես ի՞նչ մեկնաբանեմ», – Aysor.am-ին ասաց Արթուր Վանեցյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ