
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանը հիմա ակտիվորեն բանակցում է Թուրքիայի եւ Վրաստանի իշխանությունների հետ աբխազական երկաթգիծը վերաբացելու ուղղությամբ: Ըստ մեր աղբյուրի՝ ռուս մասնագետները արդեն ուսումնասիրում են երկաթգծի աբխազական հատվածի վիճակը եւ այն վերականգնելու նախագծային աշխատանքներ են իրականացնում: ՌԴ նախագահ Պուտինը այդ թեմայով բանակցություններ է վարել նաեւ Վրաստանի վարչապետ Գախարիայի հետ: Ռուսները նպատակ ունեն աբխազական երկաթուղու գործարկման միջոցով միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին: Աբխազական երկաթուղու շահագործման դեպքում Հայաստանը երկաթուղային կապ կունենա Ռուսաստանի հետ»: