Բոկա Խունիորսի և Հայաստանի հավաքականի միջև ընկերական խաղը կայացավ հեռավոր 1996-ի փետրվարի 1-ին (այնտեղ շոգ ամառ է), Բոկայի մարզադաշտում։
Մարադոնան արդեն լավագույն մարզավիճակում չէր և նախորդ մի քանի խաղը բաց էր թողել հարուցելով երկրպագուների զայրույթը։
Այս խաղին ևս նրա մասնակցությունը հարցականի տակ էր, բայց իմանալով, որ խաղը բարեգործական է, նա հատուկ շեշտեց, որ կմասնակցի` հավաստելով իր հարգանքը հայ ժողովրդի հանդեպ։
Լուսանկարում` խաղից հետո հանձնում եմ խորհրդանշական գավաթը։
Մաշտոցյան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ֆեյսբուքյան էջից: