Այսօր՝ ժամը 15:00-ին, Երվանդ Քոչարի թանգարանում կբացվի «Քոչարի Արփենիկը» խորագրով ցուցահանդեսը, որը կգործի մինչեւ դեկտեմբերի 10-ը:
Ցուցահանդեսում կներկայացվեն Երվանդ Քոչարի առաջին սիրուն՝ Արփենիկ Հովսեփյանին նվիրված ստեղծագործությունները, հայտնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։
Այս տարի լրանում է Քոչարի թանգարանում ներկայացված «Արփենիկի դիմանկարը» գեղանկարի 100 տարին, ինչն էլ այս ցուցադրության կազմակերպման առիթն է հանդիսացել:
Այս գեղանկարի եւ Քոչարի առեղծվածային եւ յուրահատուկ մուսաներից մեկի՝ Արփենիկին նվիրված այլ ստեղծագործությունների ցուցադրմանը զուգահեռ, սրահում կհնչի նաեւ Քոչարի՝ Արփենիկին նվիրված հուշերից մի հատված:
Արփենիկ Հովսեփյանին նվիրված ստեղծագործություններից մի քանիսը թանգարանի հավաքածուի մաս են կազմում, մյուս մասը նեկայացված են այլ թանգարաններում եւ մասնավոր հավաքածուներում: