Նոյեմբերի 25-ին մահացավ Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Դիեգո Մարադոնան: Պատճառը սրտի հանկարծակի կանգն է: Նա 60 տարեկան էր:
Մարադոնան բազմիցս ճանաչվել է 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, եղել է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունների լավագույն խաղացողների խորհրդանշական թիմի անդամ և եղել է լեգենդար ձեռքով գոլի հեղինակը, որը հայտնի է՝ որպես «Աստծո ձեռքը»: Նա ուշադրություն էր գրավում նույնիսկ իր կարիերայի ավարտից հետո, նա հայտնի էր՝ որպես անկանխատեսելի, պայթյունավտանգ և ծայրաստիճան անկեղծ մարդ, ով ամաչկոտ չէր իր հայտարարություններում: Ահա մի քանի մեջբերումներ:
Մարզիչները երբեք չեն հաղթում. լինի դա Մարադոնան, Մենոտին կամ Բիլարդոն: Միայն խաղացողներն են իրական հաղթողներ:
– 2 –
Իմաստ չունի վիճել, թե ով է ավելի լավ՝ ե՞ս, թե՞ Պելեն: Ցանկացած մարդ կասեր, որ ես եմ լավագույնը:
– 3 –
Մարդիկ նույնիսկ չեն մտածում, որ Բեքհեմի նման հարյուրավոր տղաներ խաղում են երրորդ աշխարհի փողոցների փոշոտ վայրերում:
– 4 –
Ռոնալդուն ասաց, որ նա պատմության մեջ ամենալավն է։ Ասեք նրան, որ դադարի կատակել:
– 5 –
Ինձ համար նշանակություն չունի, թե մարդիկ ինչ են մտածում իմ մասին՝ որպես մարզչի: Ես 23 ֆուտբոլիստ ունեմ, և պատրաստ եմ նրանց հետ մեռնել: Ես չեմ խոսում հիմնական թիմի կամ պահեստայինների մասին: Ես 23 մարտիկ ունեմ, և նրանցից յուրաքանչյուրը կարող է խաղալ:
– 6 –
Ես դերասան եմ: Քանի որ ես ապրում եմ՝ ինչպես ուզում եմ: Այսինքն ՝ դերասաններին տրվում է սցենարը, և նրանք կարդում են այն: Ուրեմն ես չեմ կարդում։ Ես չեմ կարդում, ես ապրում եմ, և սա իմ խաղն է:
– 7 –
Աստված ինձ լավ խաղ է տալիս: Այդ պատճառով ես միշտ խաչակնքում եմ խաղադաշտ դուրս գալիս. ինձ թվում է, որ եթե ես դա չանեմ, ուրեմն ես դավաճանելու եմ նրան:
– 8 –
Ես իմ աղջիկների համար կուռք եմ, և սա ինձ բավական է:
– 9 –
Ֆուտբոլն այժմ ղեկավարվում է մեծ մաֆիայի կողմից: Մարզիչների աշխարհը վերահսկում են գործակալները, այլ ոչ թե այս կամ այն մասնագետի վաստակը: Ես մտադիր չեմ միանալ այս աշխարհին:
– 10 –
Իմ երկրում քաղաքական գործիչները հարստանում են, բայց մարդիկ նրանցից ոչինչ չեն ստանում: Բազմիցս ինձ առաջարկեցին մտնել քաղաքականություն, և ես նրանց ասացի՝ ոչ, քանի որ ես ունակ չեմ մարդկանցից գողանալու:
Սիրարփի Աղաբաբյան