
Մասնավոր այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակելով հանդիպումները Սփյուռքի հայկական համայնքների հետ, հանդիպել է ռուսաստանահայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Մինչ հանդիպումը նախագահ Սարգսյանը Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ուղեկցությամբ այցելել է առաջնորդանիստ եկեղեցի, մոմ վառել հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակների հիշատակին, զրուցել եկեղեցում գտնվողների հետ: