«Օրուչ Ռեիս» թուրքական նավն Անթալիայի նավահանգիստ Է վերադարձել Արեւելյան Միջերկրածովում հանքախուզությունն ավարտելուց հետո: Այդ մասին հաղորդել Է երկրի Էներգետիկայի նախարարությունը:
«Օրուչ Ռեիս»-ն ավարտել Է օգոստոսի 10-ին սկսած սեյսմոլոգիական աշխատանքները Միջերկրական ծովի Դեմրե սեկտորում: 2D ձեւաչափով տվյալները հավաքվել են 10955 կիլոմետր ձգվող ծովի հատակից:
Նավը վերադարձել Է Անթալիայի նավահանգիստ»,-ասվում Է նախարարության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ: Վերջին ամիսներին իրադրությունը Արեւելյան Միջերկրածովում սրվել Է, մասնավորապես, այս շրջանում Անկարայի հանքախուզական գործունեության ակտիվացման կապակցությամբ:
Ածխաջրածինների հանքավայրերի որոնմամբ զբաղվում Է «Օրուչ Ռեիս»-ը: Թուրքիան նավթի եւ գազի հետախուզում Է իրականացնում այն ջրատարածքներում, որոնք Հունաստանը եւ Կիպրոսը համարում են իրենց բացառիկ տնտեսական գոտին: Դա տարաձայնություններ Է առաջացնում Անկարայի եւ ԵՄ-ի մի քանի երկրների միջեւ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: