Հայաստանի ըմբշամարտի հավաքականները սկսում են աշխարհի գավաթի անհատական խաղարկության նախապատրաստական վերջին փուլը:
Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նոյեմբերի 30-ից «Օլիմպավանում» սկսել է վերջին ուսումնամարզական հավաքը՝ Աշխարհի գավաթից առաջ: Դեկտեմբերի 1-ին էլ իրենց վերջին հավաքը կսկսեն ազատ ոճայինները:
Հիշեցնենք, որ ըմբշամարտի Աշխարհի անհատական գավաթի խաղարկությունը կկայանա դեկտեմբերի 12-18-ը Բելգրադում: