Փաշինյանը դիմում է ստորագույն շանտաժների, ավելացնում մեղադրանքների թիվը. քաղաքագետ. «Փաստինֆո»
Advertisement 1000 x 90

Փաշինյանը դիմում է ստորագույն շանտաժների, ավելացնում մեղադրանքների թիվը. քաղաքագետ. «Փաստինֆո»

Նիկոլ Փաշինյանն իր կարծիքը պետք է հայտնի ոչ թե ֆեյսբուքում, այլ՝ դատական գործընթացում՝ ցուցմունքների տեսքով: Ժամանակը կգա և՛ ցուցմունքներ կլինեն և՛ վկաները կխոսեն,-այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝դիտարկելով Նիկոլ

Փաշինյանի վերջին գրառումները՝ պատերազմի մանրամասների վերաբերյալ:

Քաղաքագետն արձանագրեց՝ պետության ղեկավարը երկրի համար ճիշտ որոշումներ պետք է կայացնի, այլ ոչ թե նայի՝ հանրությունը ֆեյսբուքում ի՞նչ կարծիք կհայտնում.

«Մարդկանց կյանքը զոհել նրա համար, որ հանրային կարծիքը իր մասին դրական լինի, դա արդարացում չէ, դա հաջորդ մեղադրանքն է, որ ներկայացվելու է իրեն՝ տրիբունալի ժամանակ: Սրանք զուտ մանիպուլյացիաներ են և ցույց են տալիս այդ մարդու մակարդակը, որ ինքը որոշումներ է կայացնում՝ ելնելով նրանից, թե իր մասին ի՞նչ կարծիք կհայտնեն»,-նկատում է քաղաքագետը:

Ստեփան Դանիելյանը վստահեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը 2.5 տարիների ընթացքում իր գործողություններով անվստահություն է մտցրել Ռուսաստանի հետ հարաբերություններում.

«9 ամիս ԱԱԾ-ն որևէ կապ չի ունեցել Ռուսաստանի համապատասխան մարմինների հետ, մեր երկրի հետախուզությունը կապից զրկված է եղել, չի ունեցել համապատասխան միջոցներ որպես երկիր՝ հետախուզության առումով։ Եղել ենք կույր, ռազմական հարաբերությունները Ռուսաստանի հետ ևս սահմանափակված են եղել: Այդ մարդը վերջացած մարդ է, նա ոչ մի բան ի վիճակի չէ անել, միայն իր կաշին է փորձում փրկել»,- նկատում է քաղաքագետը:

Նիկոլ Փաշինյանի գրառման այն դիտարկումը, թե ընդդիմադիրների գործողությունները երկարաձգում է ռազմագերիների և անհետ կորած զինծառայողների վերադարձը, քաղաքագետը որակեց ստորագույն շանտաժ.

«Սրանով Փաշինյանը փորձում է շանտաժ անել՝ առանց որևէ հիմք ունենալու, միջազգային որևէ գործընկեր իր վրա ուշադրություն չի դարձնում, ուստի գերիների վերադարձնելու գործում ոչինչ չի կարող անել, կարող է միայն խնդրել Ռուսաստանին՝ միջնորդական ջանքերի համար:

Սա ստորագույն շանտաժ է՝ մարդկանց զգացմունքների հետ խաղալու համար, բայց արդեն դա էլ չի աշխատում»,-նշեց քաղաքագետը.

Նրա հավաստմամբ՝ Փաշինյանը, որն այլևս Հայաստանում հեղինակություն չունի, փորձում է Ռուսաստանի նախագահի խոսքերը բերել որպես վկայություն.

«Այս դեպքում հարց է առաջանում, Հայաստանի հպարտ ղեկավարը ո՞վ էր՝ ինք՞ը, եթե Ռուսաստանի նախագահը պետք է որոշումներ կայացներ, սրանով ուզում է ասել, որ ինքը որևէ որոշում չունի, նույնիսկ ընդունում է, որ որպես ղեկավար ոչինչ է»:

Այսօրվա գրառման մեջ Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ պատերազմի ընթացքում պետք է ինքը միջնորդեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որ նա ընդունի Լ. Տեր-Պետրոսյանին եւ Ռ. Քոչարյանին, որպես հատուկ բանագնացներ, սակայն մեզ հետ զրույցում քաղաքագետը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը պարտադիր չէր և նա փորձում է հերթական անգամ մանիպուլացնել.

«Այստեղ իր միջնորդության հարցը չէ, իր խոսքը որևէ արժեք չունի, միջազգային դաշտում, այդ թվում ՝ ՌԴ նախագահի մոտ: Խնդիրը հետևյալն է. եթե Ռոբերտ Քոչարյանը գնում է Ռուսաստան, ինքը պետք է լիազորված լիներ Փաշինյանի կողմից, ինքը գնում էր ինչ-որ պայմանավորվածությունների, իսկ այդ պայմանավորվածությունները փաստացի պետք է կատարեր Հայաստանի ղեկավարը, ուստի եթե ղեկավարը չի լիազորում որևէ մեկին, ապա այդ մարդը չի կարող բանակցել, այնտեղ ոչ թե միջնորդության, այլ՝ լիազորության հարց է։

Նույնիսկ այստեղ է փորձում հասկացությունները խառնել՝ մարդկանց խաբելու համար, լիազորություն տալը և միջնորդելը տարբեր բաներ են, ինքը այդ մարդը չէր որ միջնորդեր հանդիպման»,-մեզ հետ զրույցում ասաց Ստեփան Դանիելյանը:

Աղբյուր` Փաստինֆո



Նման նյութեր